-
28.01.2014|
13:53
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի` ամռանը Հայաստան նախատեսվող այցին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսիեն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
-
28.01.2014|
13:52
Այսօր Կիև կժամանի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը` նախատեսվածից երկու օր շուտ։
Եվրամիությունը փորձում է հանդես գալ որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։
-
28.01.2014|
13:50
Քիչ առաջ մեկնարկել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկրում տիրող քաոսային վիճակը կայունացնելու խնդիրն է։
-
28.01.2014|
13:45
Նախօրեին ամերիկյան ամսագիր New Yorker-ը լույս է տեսել Սոչիի օլիմպիական խաղերը լուսաբանող հրապարակումներով: Ամսագրի կազմի վրա որպես գեղասահորդ պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: Ծաղրանկարի մեջ Պուտինը հանդես է գալիս ոչ միայն գեղասահորդ, այլև խաղում է իր սեփական կատարումը գնահատող դատավորի դերը: Ամսագիրը վաճառքի կհանվի փետրվարի 3-ին:
-
28.01.2014|
13:41
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին հայտնել է, որ անցյալ տարվա հուլիսին Եվրամիության կողմից ստեղծված հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը:
-
28.01.2014|
13:37
Մեր տեղեկություններով՝ Ստրասբուրգում ապրող հայերը պատրաստվում էին Եվրոպայի խորհրդի շենքի առջև ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի օրը կազմակերպել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, որը վիճարկում էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության լեգիտիմությունը:
-
28.01.2014|
13:35
Կիևի Եվրամայդանի ակտիվ մասնակից երգչուհի Ռուսլանան ասել է, որ իրեն սպառնում են: «Ուզում եմ հայտարարել, որ արդեն երկու օր է ինձ զգուշացնում են իմ նկատմամբ հնարավոր հարձակման մասին», -ասել է Ռուսլանան: Երգչուհին հայտարարել է, որ ինչ-որ մարդիկ իր դեմ սադրանք են նախապատրաստում:
-
28.01.2014|
13:30
Երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ. նա զգուշացրել է, որ արտակարգ դրության կամ անվտագության այլ կոշտ միջոցների դիմելը չի նպաստի իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Բայդենը կոչ է արել հեռացնել ոստիկանությանը Կիևի փողոցներից, նաև խորհուրդ տվել չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները` դրանք գնահատելով որպես հակաժողովրդավարական: Նա ասել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային այն դեպքում, եթե հարգվեն եվրոպական ապագայի հույս ունեցող քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը:
-
28.01.2014|
13:28
Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտություն կարող ենք և մենք լինել:
-
28.01.2014|
13:26
Առաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կայցելի Վրաստան՝ հայտարարել է արտաքին հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին:
class="footer-right">
.